BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Դավիթ Տոնոյան. ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել

Դավիթ Տոնոյան. ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել
04.10.2020 | 20:27

Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների իրագործում չի իրականացվել դեռևս՝ ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ:

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, մեր Պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու», - ավելացրել Դավիթ Տոնոյանը:


Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հայտարարության մասին, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին, Դավիթ Տոնոյանն ասել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խոր զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է ՀՀ-ն, մասնավորապես արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնավակայրերը հրետակոծվել են` օգտագործելով ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները եզրակացություններն անեն»:

Դիտվել է՝ 4478

Մեկնաբանություններ